ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության տարբեր օղակներ սկսել են իրար հակասել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետական բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են առանց երկար մտածելու հակասական հայտարարություններ անել՝ հակասելով անգամ իրենք իրենց և այս պահին իրականացվող քաղաքականությանը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ նրանք կա՛մ դադարել են տիրապետել իրավիճակին, կա՛մ հեռու են իրականությունը ռեալ գնահատելուց: Օրերս Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները բացվեն, Հայաստանի տնտեսությունը կշահի դրանից: Նույն միտքը կիսել էր նաև ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Հայկ Գևորգյանը, որը ընդամենը մի քանի օր առաջ էր «կողմ» քվեարկել՝ հունվարի 1-ից թուրքական ապրանք Հայաստան ներմուծելու արգելք սահմանող օրինագծին:
 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, այսօր անդրադառնալով այս հարցերին, նշեց, որ էմբարգոյի մասին ընդունված օրենքը կգործի հունվարի 1-ից՝ վեց ամիս ժամկետով: 1or.am-ի հարցին, թե՝ արդյոք վեց ամիս հետո այն կդադարի գործել, Բ. Թունյանն ասաց, որ դեռ պետք է հայկական արտադրությունը զարգացնելու մասին մտածել, նոր միայն այլ երկրներից ներմուծելու մասին խոսել:
 
Ստացվում է՝ իշխանական վերնախավի անդամների՝ հայկական արտադրությունը զագացնելու մասին կարծիքները բավականին տարբերվում են իրարից: Մեկը շարունակում է Հայաստանը տեսնել՝ որպես ներմուծող ու սպասարկող երկիր, մյուսը՝ կողմ է հայրենական արտադրության զարգացմանը: Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է, որ անկախությունից հետո Հայաստանի տնտեսությունը այնպես է հողին հավասարեցվել, որ դեռ երկար ժամանակ է պետք ոտքի կանգնելու համար: Իսկ եթե նման հակասական վերաբերմունք լինի, դժվար էլ կարողանանք առաջիկայում տնտեսություն զարգացնել:
 
Արմինե Գրիգորյան 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular