ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագիր են ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ը կողմ է, որ միջազգային ու տարածաշրջանային զինված հակամարտությունները կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունն ավելացնելու է իր մասնակցությունը խաղաղության ու անվտանգության ապահովման գործում։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների համատեղ հռչակագրում, որն ընդունվել է գագաթնաժողովի արդյունքում ու հրապարակվել Կրեմլի կայքում։

«ՀԱՊԿ-ն իր մասնակցությունը կավելացնի խաղաղության ու անվտանգության ապահովման գլոբալ ջանքերում՝ կողմ լինելով միջազգային ու տարածաշրջանային, նախևառաջ զինված հակամարտությունների հետևողական կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական միջոցներով ՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, ելնելով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներից և նորմերից ՝ առանց ընտրական մոտեցման», - նշված է փաստաթղթում։

ՀԱՊԿ երկրները շարունակում են համատեղ խորհրդատվություններ անցկացնել անվտանգության միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները համակարգելու նպատակով:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular