ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հայտարարությունները պետք չէ հայած յուղի տեղ ընդունել. Արման Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թեև ամենևին լուրջ չի ընդունում Ալիևի հայտարարությունները, քանի որ ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահն այնքան է կորցրել իրականության զգացումը, որ իրեն կարող է թույլ տալ ինչ-ինչ հայտարարություններ, որոնք ամենևին էլ չեն բխում իրականությունից և չեն համաձայնեցվում ՌԴ նախագահ Պուտինի հետ: Միևնույն ժամանակ նա նշում է, որ հայկական կողմը չպետք է անտեսի ո՛չ նմանատիպ հայտարարությունները, ո՛չ էլ Իրանի դեմ սպասվող սպառնալիքները:

 «Ալիևն ընդհանրապես սիրում է ստել  և հիմա այնքան է լկտիացել, որ կարող է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականությունից հեռու են: Ըստ երևույթին նա այնքան է ոգևորվել այդ փաստաթղթի բովադակությունից, որ հայտարարում է, թե Ղարաբաղի հարց այլևս չկա: Բայց ես չեմ կարծում, որ այդ բոլորը պետք է հալած յուղի տեղ ընդունել: Մյուս կողմից, եթե իրավիճակը նույն ձևով շարունակվի, մենք կարող է շատ բան կորցնենք»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Նավասարդյանը:

Նա ստորագրվածը անգամ փաստաթուղթ չի համարում, իսկ կապիտուլյացիայի մասին, ըստ Նավասարդյանի՝ անգամ խոսք լինել չի կարող: Արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկմամբ, այս պահին աշխարհաքաղաքական խորքային գործընթացներ են տեղի ունենում և ամեն ինչ կախված է ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա եռանկյունու հետագա հարաբերություններից:

Աննա  Թադևոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular