ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ չի զորացրվում «մոբը». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հրադադարից անցել է ավելի քան 20 օր, սակայն «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը դեռ չի զորացրվել: Մեզ ասացին, որ «մոբը» չզորացրելու համար իշխանությունը մի քանի պատճառ ունի:

Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ապա կմիանան փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիաներին: Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները տեւական ժամանակ է՝ չեն զորացրում, առանց որեւէ պատճառաբանության:

Երեկ մենք նման ահազանգեր ենք ստացել այլ բնակավայրերից եւս․ մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են իրենց պահում Ղարաբաղում կամ Գորիսում: Սակայն ՊՆ-ն նախարարի փոփոխությունից հետո խոսնակ չունի, եւ այս կառույցից որեւէ մեկնաբանություն ստանալն անհնարին է:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular