ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար համակարգը չեն լքում. ԱԱԾ–ն պարզաբանում է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Facebook սոցցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում»,– նշված է պարզաբանման մեջ:

Նշվում է նաև, որ հիշյալ հայտարարության հեղինակ, նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը.

«Խնդրում եմ իմ դիմումի համաձայն ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից` այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

ԱԱԾ–ն զանգվածային լրատվության միջոցներին խնդրում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ դիմում են գրել ու հեռացել աշխատանքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular