ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Պարզվում է 17 կուսակցություններից 16-ի վարչապետի միասնական թեկնածուն է Վազգեն Մանուկյանը, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուն ունի:

  1or.am-ը փորձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ճշտել, թե ինչու են որոշում կայացրել չմիանալ կուսակցությունների միասնական թեկնածուի առաջարկին: Մեզ տեղեկացրեցն, որ շատ շուտով այդ մասին հայտարարություն կտարածվի:

 Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքի իր էջով տեղեկություն տարածեց, թե ինչու են հրաժարվել ընդունել կուսակցությունների առաջարկը: Գորգիսյանի տեղեկացմամբ քննարկման ընթացքում հարցեր են տվել 16 ուժերի միասնական թեկնածուի ծրագրերի, ապագա արտահերթ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման երաշխիքների վերաբերյալ, սակայն բազմաթիվ հարցերի պատասխաններն այդպես էլ անորոշ են մնացել իրենց համար։

 «Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն գտնում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ և նաև նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն»,- ասվում է հայտարարությունում։

 Գորգիսյանի տեղեկացմամբ Սաղաթելյանին հայտնել են նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է իր վարչապետի թեկնածուով, որը համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։

Արա Հայկազյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular