ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է կուսակցությունները ծրագրային ելույթներով հանդես գան. Գարեգին Միսկարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՔՈ կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ևս մեկ անգամ հաստատելով իրենց կուսացության դիրքորոշումը, նշեց որ իրենք ևս պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա ոչ միայն ձախողել է պատերազմը, այլև՝ իշխանության գալուց հետո հեղափոխական օրակարգից որևէ դրույթ մինչ օրս չի իրականացրել:

 «Ես վստահ եմ, որ եթե իր ներկայացրած օրակարգերն իրականացված լինեին, ապա այսօրվա իրականությունը բոլորովին այլ կլիներ: Ուստի Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, բայց ինձ համար զարմանալի է, որ 17 կուսակցությունները չեն խոսում որևէ ծրագրից, այլ նշում են ընդամենը մեկ պահանջ: Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ 2018-ի իշխանափոխությունը ոչ թե Փաշինյանին իշխանության բերելու համար էր, այլ այն պատճառով, որ երկրում կար համակարգային ճգնաժամ: Ուստի այսօր հասարակությունը պետք է վստահ լինի, որ վարչապետի հրաժարականից հետո երկրում պետք է այնպիսի ուժեր գան, որոնք չեն փ որձելու կոծկել անցյալի բացթողումները: Այն ժամանակ ով էլ լիներ Փաշինյանի փոխարեն, հասարակությունը համախմբվելու էր նրա շուրջ: Հիմա պատկերը մի փոքր այլ է և հասարակությունը չի ուզում տեսնել ո՛չ նախկին օլիգարխիկ համակարգից որևէ մեկին, ո՛չ էլ ներկա իշխանություններին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Միսկարյանը:

 Քաղաքական գործչի կարծիքով ժամանակն է օր առաջ դավաճանների, սև-սպիտակի փնտրտուքին վերջ տալ, քանի որ դա խիստ ապակառուցողական քայլ է: Ըստ Միսկարյանի, ժամանակն է ողջ դաշտը մաքրել տեղեկատվական և ապագաղափարական աղբից և օր առաջ հրատապ խնդիրները կյանքի կոչելու շուրջ քննարկումներ սկսել:

«Մենք պետք է օր առաջ սկսենք բանակցությունները ապագայի շուրջ, ծրագրային ելույթներով հանդես գանք: Հակառակ դեպքում ընտրությունները կրկին կլինեն ոչ-ընտրություններ, ինչպես անցած 15 տարիների ընթացքում էր»,- ասաց Գ. Միսկարյանը:

Աննա Գրիգորյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular