ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյան, քո գիտությամբ ադրբեջանցիները առևտուր են անում Ստեփանակերտի խանութներում, խիղճ ունե՞ս. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տասնյակներով տարածվող հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում, ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։

Նիկոլ Փաշինյան, ուրիշ բան չեմ ասում՝ գոնե մի քիչ խիղճ ունե՞ս։

Հասկանում ե՞ս, որ ադրբեջանցի զինծառայողները ստորագրածդ փաստաթղթից հետո էլ մեր հայրենակիցներին կտտանքների, ծաղրի են ենթարկում, սակայն քո գիտությամբ այդ նույն մարդիկ, ասես ոչինչ չի եղել դեմքով, առևտուր են անում մեր խանութներում։

Ստորագրված համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ գերիների հետ վերադարձի դրույթը 25 օր է չեն կատարում, իսկ քո թույլտվությամբ և իմացությամբ, նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեր հետ, մեր կողքին առևտուր են անում։

Նիկոլ, արժանապատվության, պատվի մասին չգիտես, գոնե հասկացի, որ մի օր դա նոր պայթյունի է բերելու։

Դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու»,-գրել է Աբրահամյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular