Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ. վարչապետ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր Կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած հանձնարարականների թվում նաև առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական կար:
«Հասարակությունից ստանում ենք արձագանքներ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,- ասաց նա և հանձնարարեց ՏԻՄ-երին պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ:
Վարչապետը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նաև սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին:
Նա ասաց, որ արդեն հանձնարարել է սպորտի նախարարին քարոզարշավ կազմակերպել առողջ ապրելակերպի հետ կապված: «Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում տարիքային սահմանափակում մտցնել»,- հավելեց նա:
Լիանա Առաքելյան