ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարման, սպառազինության և հետախուզության խնդիրներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rbc.ru-ն գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ զանգվածային բողոքները, որը փաստացի ընդունել է Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ադրբեջանական պայմանները, Հայաստանում չեն հանդարտվում: rbc.ru-ն փորձել է հասկացել ԼՂՀ-ի ու Երևանի պարտության պատճառները: Առաջին հարցն այն է, թե ինչպես են կողմերը պատրաստվել հակամարտությանը: Ըստ բաց աղբյուրներ, ինչպիսին է Military Balance-ը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակները մինչ հակամարտության սկիզբը հետ են մնացել Ադրբեջանից ծանր սպառազինության, տանկերի, հրետանու և կենդանի ուժի քանակով: Այնուամենայնիվ, այդ բացը չի կարելի կրիտիկական համարել հաշվի առնելով այն, որ հայերը պետք է պատերազմեին պաշտպանական գծով: Իսկ ինչպե՞ս են կողմերը տնօրինել իրենց ներուժը: Ըստ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կաշինի ռազմական հաշվեկշռի քանակական արտացոլումը կողմերի ռազմական ներուժի բաղկացուցիչներից միայն մեկն է, մինչդեռ ժամանակակից պատերազմի ամենակարևոր տարրը հետախուզությունն է: Փորձագետը վստահ է, որ հենց դա է եղել Ադրբեջանի գլխավոր առավելությունը.

«Կողմերը անգամ կարող են սպառազինության հավասարություն ունենալ, բայց ներուժը որոշվում է ոչ թե դրանց քանակով, այլ հետախուզության արդյունավետությամբ, բացի այդ այդ թվերը չեն արտացոլում երկրի սպառազինումը ժամանակակից զինամթերքով, օրինակ երկու կողմն էլ ունեն դեռ Սառը պատերազմի ժամանակվա հրթիռային համակարգեր, բայց մի կողմը ունի ուղղորդվող զինամթերքի ժամանակակից տեսակներ, իսկ մյուսը ոչ»:

Այս պատերազմում Bayraktar TB2-ի նման հարձակողական ԱԹՍ-ների դերը խիստ չափազանցված է, համոզված է Կաշինը, քանի որ կորուստներ պատճառելու հիմնական միջոցը եղել է հրետանին, որին օգնել է հետախուզությունը:

«Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և տեսականորեն պետք է ունենար արդյունավետ տեխնիկական և կիբեր հետախուզություն,- ասում է նա,- ըստ ամենայնի, ադրբեջանցիները վախեցել են դրանից և մեծ աշխատանք կատարել սոցիալական ցանցերում և կարգապահություն պահպանման հարցում, իսկ հայերը ակնհայտորեն շատ վատ են իմացել ադրբեջանական ռազմական օբյեկտների գտնվելու վայրերը, և դա երևում է, քանի որ անգամ ծանր հրթիռային միջոցները չեն օգտագործվել ամբողջական»: Անարդյունավետ է եղել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: «Ամբողջ պաշտպանությունը ներկայացված է եղել ինչ-որ առանձին օջախներով և, առավել ևս, հնացած սպառազինությամբ,- բացատրել է Կաշինը,- Վիետնամի պատերազմից ի վեր կրակոցից անմիջապես հետո դիրքից արագ դուրս գալը և անընդհատ մանևրելը դարձել է ՀՕՊ համակարգերի գոյատևման բանալին: Բայց, ըստ ամենայնի, խնդիր է եղել անգամ հայերի ունեցած այդ սուղ ուժերի կառավարման հետ, և ընդհանուր առմամբ, հավանաբաար, հայերը չեն ուսումնասիրել վերջին տասնամյակների զինված բախումների փորձը»:

Ըստ Կաշինի` Բաքուն սպառազինությունների գնումների շատ ավելի իմաստալից քաղաքականություն է վարել: «Հայերը լավ ներուժ են ունեցել ԱԹՍ-ների և ՌԷՊ համակարգերի ստեղծման ոլորտում, բայց փոխարենը փողը ծախսել են անիմաստ բաների վրա, օրինակ Հորդանանից մի քանի տասնյակ «Оса» ՀՕՊ համակարգեր և Su-30M-եր են գնել, որոնք նույնիսկ չեն օգտագործվել այդ պատերազմում»: «Արդյունքում, Ադրբեջանը, որի բյուջեն 3-5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն նպատակաուղղված և շարունակաբար է պատրաստվել պատերազմին` ներգրավելով տարբեր մատակարար երկրներ՝ Ռուսաստան, Իսրայել, Թուրքիա, և ուշադիր ուսումնասիրել է վերջին պատերազմների փորձը: Այն, որ հայերը փող չունեին, դա միայն վնասի կեսն է, մանրազնին ռազմավարական պլանավորումը կփոխհատուցեր այդ անհավասարությունը, բայց նրանց մատ դա էլ չի եղել»,- ամփոփել է Կաշինը:

Իսկ որո՞նք են եղել համակարգային խնդիրները: Նոյեմբերի 19-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մի քանի աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնցից ամենակարևորն այն էր, որ պատերազմի օրերին երկիրը ամբողջությամբ չի մոբիլիզացվել: «Երկրի վարչապետը հրաման է արձակել դադարեցնել համալրումը և փոխարենը կամավորներին ուղարկել առաջնագիծ», - ասել է գեներալ-գնդապետը և ավելացրել, որ կամավորներից շատերը սպանվել են, իսկ մոտ 1.5 հազարը խուճապահար փախել, և նրանց մեկուսացրել են Ղարաբաղում «որպեսզի չվերադառնան և խուճապ առաջացնեն Հայաստանում»:

Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը այն կարծիքին է, որ հայկական կողմի հիմնական սխալը, և որը կատարվել է ամենաբարձր մակարդակով, եղել է կարճ պատերազմի հույսը: «Պետության բոլոր գործողությունները և ուղերձները վկայում են, որ զորահավաք չի եղել, և մինչ այժմ էլ ոչ ոք չի հերքել Մովսես Հակոբյանի ասածը,- ասում է Վրթանեսյանը,- նույնիսկ նահանջ դեպի նոր սահմանագիծ, որը կարելի էր իրականացվել արդյունավետ և կենդանի ուժի և սպառազինության պահպանմամբ, չի իրականացվել, քանի որ պատերազմի առաջին օրերին այն զգացողությունն էր, որ դա երկար չի տևի»: Պարտության երկրորդ պատճառը ռազմական իրավիճակին պետական ապարատի լիակատար անպատրաստությունն է եղել: «2015 թվականին անց են կացվել շատ լուրջ, մասշտաբային զորավարժություն, որին ներգրավվել էր ամբողջ պետական ապարատը, - հիշեցրել է նա,- բայց այն բանից հետո, երբ Հայաստանը 2018 թվականին անցել է կառավարման խորհրդարանական ձևի, պետության մոբիլիզացիոն մեխանիզմները ամբողջությամբ չեն լրամշակվել»: «Մեկ այլ խնդիր է եղել «կադրային քաոսը» և անգործունակ ռազմական հրամանատարությունը: 2018 թվականից հետո ԱԱԾ-ի 4 ղեկավար, Գլխավոր շտաբի 3 պետ և Պաշտպանության բանակի 3 հրամանատար է փոխվել: Բացի դա «հին» և փորձառու հրամանատարներին արգելվել է առաջնորդել բանակը, և այդ ամենը պարզապես չէր կարող չանդրադառնալ բանակի մարտունակության վրա», - ամփոփել է Վրթանեսյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular