ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական հաղթանակը. հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց Մահորնի Մոնտեսին

ՍՊՈՐՏ

Միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia–ն։

«Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում, Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է իր հաղթանակների երթը: Նա պրոֆեսիոնալ ռինգում 14-րդ մենամարտն է անցկացնում և  անընդմեջ հաղթանակ տոնում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular