ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը որոշվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով: Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումն այս հարցում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նկատեց, որ համաձայնագիրը թողարկելուց հետո այնտեղ փոփոխություններ չեն եղել: «Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել», - շեշտեց Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ղարաբաղը չի ճանաչվել ոչ մի երկրի, այդ թվում`Հայաստանի կողմից: Մեկ այլ հարց է, թե ով է «ղեկավարում» տարածաշրջանը: Պեսկովը նշել էր, որ այնտեղ «գլխավոր» չկա, կան միայն հակամարտող կողմեր՝ Հայաստանը և Ադրբեջանը, և ռուս խաղաղապահներ: Ռուսներն այնտեղ մարդասիրական առաքելություն են իրականացնում:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular