ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն ինչ այսօր ունենք, հիմնականում քաղաքական մտքի սնանկության հետևանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն անդարդառնալով պատերազմում հայկական կողմի կրած պարտությանը, կարծում է, որ արցախյան պատերազմի հաղթանակից հետո, անցած 25 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել ռազմաքաղաքական ստատուս-քվոի պայմաններում ձևակերպել և սպասարկել մեր ազգային նպատակները: Երկար ժամանակ չի սահմանվել, թե ինչ ենք ուզում և ինչ ենք անում դրա իրականացման համար:

 «Առաջին հերթին պետք էր սպասարկել ազգային նպատակը՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և դիվանագիտական առումներով և ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի չունենայինք նման աղետալի իրավիճակ: Այն ինչ այսօր ունենք, հիմնականում քաղաքական մտքի սնանկության հետևանք է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ս. Անտինյանը:

 Ծայրահեղական մոտեցումները արկածախնության տարրեր են պարունակում, բայց ընդունելի չեն նաև հանձնողական մոտեցումները, համոզված է փորձագետը: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական սխալ հաշվարկների հետևանք էր:

 «Պատերազմը սանձազերծվեց այն պատճառով, որ ներկայում տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները հաշվի չէին առնվում: Եվ այս պայմաններում միջազգային կառույցներին դիտարկել մեկ հարթության մեջ, որոնք ունեն տարբեր հետաքրքրություններ և շահեր, նշանակում է բաց թողնել իրականությունը: Մինչդեռ, միջազգային քաղաքականության մեջ չկան միասնական մոտեցումներ, այլ կան շահեր, որոնք այս կամ այն պահին համընկնում են սեփական շահերի հետ: Եվ այս առումով չկան հավերժ բարեկամներ կամ թշնամիներ: Շահերի համընկնումներից, մենք, ցավոք, երբևէ չենք կարողացել օգտվել: Եվ, իրականում, այս պատերազմը ցույց տվեց, որ տեղի են ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածություններ, որից օգտվել է Ադրբեջանը, ի հաշիվ Հայաստանի: Ուստի, այն ինչ տեղի ունեցավ աջին հերթին առդիվանագիտական պարտություն էր և այս առումով բավական աշխատանք կա իրականացնելու»,- ասաց Ս. Անտինյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular