ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք իրավունք չունենք չորրոդ կարգի երկիր լինել և ապտահանել մեր երկրի ընդերքը. Մովսես Արիստակեսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  Երկրում տիրող տնտեսական հարցերով փորձագիտական կառույցները սկսել են իրենց վերլուծությունները ներկայացնել նախորդ տարիներին իրականացված տնտեսական բարեփախումների և առաջիկա սպասումների մասին:

 «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանի դիտարկմամբ պատերազմի հետևանքով երկրին հասցված սոցիալ-տնտեսական վնասը բավական մեծ է, որը վերականգնելու համար հարկավոր է բավական լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել:

 «Այս առումով պետք է նախ զարգացնել առաջարկի շուկան: Տնտեսագիտությունը նախ պատասխանում է հետևյալ կարևորագույն հարցերին՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է զարգացնել տնտեսությունը: Եվ եթե խոսվում է «ինչ»-ի մասին, ապա «ինչպես»-ի մասին մինչ օրս որևէ խոսք չկա: Մինչդեռ հետպատերազմյան Գերմանիան, օրինակ, երկրի տնտեսության զարգացումը տեսավ ծանր արդյունաբերությունը և վերամշակող արդյունաբերությունը զարգացնելու մեջ: Եվ այդ պայմաններում երկրի տնտեսության 80 %-ը կազմեցին հենց այդ երկու ուղղությունները և երկիրը դուրս բերեց ծանր տնտեսական իրավիճակից: Հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել հյուրանոցներով, հացատներով ու թոնրատներով: Հարկավոր է ստեղծել փոքր արտադրամասեր, որոնք կկարողանան արտադրանք ապահովել լոկոմոտիվ հանդիսացող ճյուղերի գծով, վերջանական արտադրանք արտադրելու համար: Եվ այդ ամենը հարկավոր է ստեղծել երկրի ներքին ռեսուրների հիման վրա կոոպերատիվների միջոցով: Մենք իրավունք չունենք չորրոդ կարգի երկիր լինել և ապտահանել մեր երկրի ընդերքը: Պետք է այդ ամենը վերջնական մշակման ենթարկել և վաճառել պատրաստի արտադրանքի տեսքով: Սա է երկրի տնտեսության զարգացման հիմնաքարը, ոչ թե զբոսաշրջությունը կամ ծառայությունների բիզնեսները»,- ասաց Մ. Արիստակեսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular