ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չենք կարող անվերջ մեծացնել սոցիալական բեռը և տնտեսությունը թողնել նույն նշաձողի վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին նշեց, որ այսօր շատ ձեռնարկություններում աշխատողների պակաս կա, քանի որ շատերը, ովքեր մասնակցել են պատերազմին կա՛մ վիրավորվել են, կա՛մ զոհվել: Ուստի կան ոլորտներ, որտեղ մասնագետների կարիք կա, որը հարկավոր է լրացնել:

 «Բիզնեսն այսօր խնդիրներ ունի, որը բացի պատերազմից, պայմանավորված է նաև վերջին իրադարձություններով: Բայց ժամանակն է, որ կառավարությունը վերադառնա իր բնականոն հունին և որքան հնարավոր է կիրառի նորարարություններ, որպեսզի դանդաղկոտությունը վերանա և տնտեսությունը կարողանա զարգանալ: Կարևոր է կառավարությունը կիրառի շոկային թերապիայից դուրս գալու գործիքներ, որպեսզի արագացված ռեժիմով դուրս գանք ստեղծված իրավիճակից: Մենք չենք կարող անվերջ մեծացնել սոցիալական բեռը և տնտեսությունը թողնել նույն նշաձողի վրա: Պետք է պետությունը դեմքով շրջվի դեպի բիզնեսը, ստեղծի նոր աշխատատեղեր և դրանով իսկ նվազեցնի իր սոցիալական բեռը»,- ասաց Գ. Մակարյանը:

 Կազմակերպության ղեկավարի կարծիքով հարկավոր է նաև վերանայել տնտեսական առաջնահերթությունները և նորերը սահմանել, քանի որ կորոնավիրուսը ցույց տվեց, որ զբոսաշրջությունը չդիմացավ այդ փորձությանը: Դրան զուգահեռ եղան բիզնեսի տեսակներ, որոնք կարողացան շրջանցել դժվարությունները: Ուստի, հարկավոր է մարտահրավերները հաշվի առնելով տնտեսական նոր լոկոմոտիվներ սահմանել, որպեսզի այլ թե՛ մրցունակ լինի, թե՛ ճկուն:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular