ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը Սյունիքի մարզպե՞տ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին Փաշինյանի խորհրդական նշանակելուց հետո, թվում էր, որ նրա անունը որոշ ժամանակ չի հիշվի, բայց օրեր անց սկսել են  նոր տեղեկություններ շրջանառվել, թե առաջիկայում Հարությունյանին նշանակելու են ԵՊՀ ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

1or.am-ի աղբյուրների համաձայն, իրականում Հարությունյանին ԵՊՀ ռեկտորի պաշտոնում նշանակելու լուրը չի համապատասխանում իրականությանը: Այդ տեղեկությունը շրջանառության մեջ է դրվել, հասարակության ուշադրությունը իրականությունից շեղելու համար, քանի որ նախկին ԿԳՄՍ նախարարը այլ հանձնարարություն ունի: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո մարզում բավականին հարցեր են կուտակվել: Դրան գումարվել է նաև եռակողմ հայտարարության մեջ ներառված Սյունիքին վերաբերող դրույթի իրականացման հարցը, որը հեշտ իրականացվող քայլերից չի լինելու: Հաշվի առնելով այս ամենը, Փաշինյանը որոշում է կայացրել Հարությունյանին գործուղել Սյունիքի մարզ և չբացառվում, որ նա ժամանակավորապես նշանակվի մարզպետի պաշտոնում: Կարճ ասած՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում նրան նշանակելու լուրը սոսկ խայծ է, իսկ թե ինչով կավարտվի այս ամենը, ցույց կտա ժամանակը:

Ալլա  Ներսիսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular