ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը խոսեց Արցախյան վերջին պատերազմում մեզ ձախողում բերած գործողությունների մասին։

  Արցախում մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ։ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով` հյուսիսում հաջողվեց կանգնեցնել թշնամուն և նոր բնագիծ կառուցել, իսկ հարավում՝ ընդամենը 14 կմ-ի վրա մենք հենց առաջին օրը չդիմացանք ու հետ քաշվեցինք։

«Այդ տասնչորս կիլոմետրով ադրբեջանցիները զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջաբրայիլ, Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու,  Զանգելան, և այդ ամբողջ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Ինչո՞ւ։  Որովհետև փորձել են ռազմական մի օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար»,- նշեց նախագահն ու հայտարարեց, որ այդ գործողությունն արվում էր անմիջապես վարչապետի հրահանգով։

Նրա խոսքով՝ դա եղել է այս պատերազմի ժամանակ հայկական ուժերի ամենամեծ ձախողումը։ Դրա պատճառով ջախջախվեց հարավում բանակային մի կորպուս և Ստեփանակերտի գունդը։

«Դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար»,- ասաց նախագահը, մինչդեռ փորձառու զինվորականներից շատերը պնդում էին, որ նոր բնագիծ է պետք կառուցել ու պաշտպանվել։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular