ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

infox.ru-ն ««Անհաղթահարելի ամրոց». ինչպես են ռուս խաղաղապահները պաշտպանում իրենց Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները օգնում են տեղի բնակիչներին, ականազերծում են տարածքը և կատարում են այլ մարդասիրական գործեր, ինչի համար վաստակել են տեղի բնակչության հարգանքը: Վերջին 2 շաբաթվա ընթացքում Ղարաբաղում ռուս զինվորականներն արդեն ստեղծել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման համակարգ: Տարածքում ստեղծվել է 23 հենակետ, որոնք շուրջօրյա վերահսկում են իրավիճակը շփման գծում: Համացանցում հայտնվում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ռուս խաղաղապահները տեխնիկայի օգտագործմամբ այդ հենակետերը պաշտպանող կառույցներ ստեղծում: Հենակետ-անցակետերի շուրջ տեղադրվում են գաբիոններ: Դրանք խոշոր չափերով քառակուսի պարկերից հավաքվող մոդուլներ են:

Պարկերը պատրաստվում են խիտ նյութից, ունեն հաստ մետաղալարե շրջանակներ և լցվում են հողով կամ ավազով: Նման ամրություններ օգտագործվում են աշխարհի շատ բանակներում: Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում ռազմական արշավի ընթացքում ևս ակտիվորեն օգտագործել են նման ամրություններ: Գաբիոնները պաշտպանում են զորանոցները, անգարները և արտաքին շինությունները փամփուշտներից և բեկորներից:

Նման ամրությունները էժան են, հուսալի և ունեն նաև մեկ այլ կարևոր առավելություն. ընդամենը մի քանի րոպեում կարելի է պատ ստեղծել գաբիոններից: Այդ հարցում ռուս զինվորականները խիստ արհեստավարժ են: Ըստ «Erkat» տելեգրամ-ալիքի, «ռուսական բանակը գործի իմացությամբ է մոտենում պաշտպանական կառույցների կառուցմանը և դա կատարում է շատ ավելի մոբիլ, քան հայերը, որոնք շփման գծում անառիկ ամրոցներ կառուցելու համար ամբողջ 26 տարի ժամանակ են ունեցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular