ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները պահանջում են «վռնդել ռուսներին» Լեռնային Ղարաբաղից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
avia.pro-ն գրում է, որ չնայած այն փաստին, որ Ղարաբաղի հակամարտությունում Ռուսաստանը սատարում էր Ադրբեջանին՝ ընդունելով նրա տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցիները պահանջում են արագորեն դուրս բերել ռուսական զորքերը ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցած ինքնահռչակ ԼՂՀ նախկին տարածքներից:
 
Ադրբեջանցիներին հատկապես վրդովեցրել է այն փաստը, որ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում ԼՂՀ մնացած հատվածին և Հայաստանին, ընդ որում, դրա համար օգտագործելով Ադրբեջանի տարածքը, որը նախատեսված չի եղել կնքված համաձայնագրով:
 
«Վերջերս Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների համար նախատեսված ռուսական ռազմական բեռները Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղով հասցվել են Բարդա, որտեղ այն Ստեփանակերտ է հասցվել ավտոտրանսպորտով: Այս առթիվ առանձին հետաքրքրություն են ներկայացնում ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները ծայրաստիճան դժգոհ են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունից, ուստի նրանք պահանջում են «դուրս վռնդել նրանց»»,- հայտնել է Infoteka24 տեղեկատվական ռեսուրսը:
 
Բաքուն առայժմ չի արձագանքում նման կոչերին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանություններն իսկապես հույս ունեն, որ Բաքվի ինքնիշխանության տակ անցած Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների շուտափույթ դուրս կբերվեն, չնայած կնքված համաձայնագրին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular