Ինքնասպանություն Երևանում. կինը 7-րդ հարկից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆshamshyan.com -ը գրում է.Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետություն 76/1 շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ով, ըստ տեղեկությունների, 7-րդ հարկից ինքնասպան լինելու նպատակով ցած է նետվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի