ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմեղ մեղավորները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակից պարզ է դառնում հետևյալը․ ըստ էության ՝ ո՛չ Ադրբեջանը հաղթեց, և ո՛չ էլ Հայաստանը պարտվեց: Պասիվ ու ակտիվ գործողությունները համաձայնեցնելով` հաղթեցին մեր բարեկամն ու դարավոր թշնամին: Դրա արդյունքում շահեց Ադրբեջանը, տուժեցին Հայաստանն ու հայ ժողովուրդը... Հիմա նրանք զբաղված են նախ իրենց այդ համաձայնության ավարը բաժանելով և աշխարհի ուրիշ մի անկյունում շարունակելու նույնանման համաձայնությունների մշակումը: Դա իրենց գործն է: Գուցե դա այդպես էլ պիտի լիներ` անկախ մեր կամքից: Մենք կարող էինք խոհեմ ու շրջահայաց դիվանագիտությամբ փոխել այդ երկու գործողությունների տեղերը: Բայց մեր փողոցային ոգևորությունն ու նոր ղեկավարության աճպարարությունը, այդ ոգևորության ալիքի վրա կառուցելու իրենց ապաշնորհ իշխանությունը, ահա, այսպիսի վախճան ունեցավ:

Դիցուք ընդունենք, որ աշխարհի մեծերը միայն իրենցով չէ, որ մեծ են: Նրանց մեծության մեջ առանձին և կարևոր դեր է վերապահված փոքրերին: Մեծերն էլ, փոքրերն էլ` իրենց կարգավիճակի պահպանման և բարելավման սիրույն, պարտավոր են իրադարձությունները գնահատել ճիշտ և ժամանակին: Միշտ էլ մեծերն ավելի շատ բան ունեն մտածելու, քան փոքրերը: Փոթորիկից մեծ ծառերն ավելի են տուժում... Փաստացի կռիվը չի վերջացել:

Ապագան հղի է անակնկալներով: Մենք գիտենք, որ մեր անմիջական թշնամու «հերոսները», քնած մարդուն կացնահարելուց բացի, այլ հերոսությունների ունակ չեն: Իսկ մենք այլևս քնով մնալու իրավունք չունենք: Կգան ժամանակներ, երբ մենք, ազատվելով այս ապաշնորհ ղեկավարությունից, ոտքի կկանգնենք և ի վիճակի կլինենք փոխելու մեր բարեկամների պասիվությունը: Պատերազմից վերադարձած մեր հերոս տղաները՝ ատամները սեղմած, դեռ ասելիք ունեն: Նրանք իրենց վրա են վերցնելու մեր նոր պատմության հերոսապատումը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular