ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարդ «փազլ» Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քննադատ Վիտալի Բալասանյանն օրերս նշանակվել է ԱԱԽ քարտուղար։ Նրա նշանակվելուց հետո թվում էր, թե Արցախի իշխանությունը դուրս է մնում Նիկոլ Փաշինյանի ազդեցության դաշտից, փորձում է սեփական խաղը կառուցել, գուցե նաև՝ Ռուսաստանից ստացած ազդակների ազդեցությամբ։ Ենթադրվում էր, որ այլևս չկա նախապատերազմական և պատերազմական օրերի այն իշխանությունը, որը Նիկոլ Փաշինյանի հնազանդ կամակատարն էր։ Ըստ էության՝ այս տեսակետի համար հիմք են հանդիսանում նաև վերջին օրերի քաղաքական զարգացումները, որոնք զուգորդվեցին Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հրապարակային հայտարարություններով։ Իսկ դրանք այն մասին են, որ Արցախում, դե ֆակտո, կառավարումն իրականացնելու է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ՝ Վիտալի Բալասանյանը, ով մինչ պաշտոնի նշանակվելը կոչով դիմեց Արայիկ Հարությունյանին՝ մատնանշելով մի շարք առաջնահերթություններ, անհրաժեշտություն համարելով Արցախում վերակառուցել իշխանությունը, իրականացնել ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն, ձեւավորել համաձայնության կառավարություն, վերանայել իշխանության բոլոր օղակները եւ այլն, իսկ վերջում կոչը եզրափակեց:

Հայտարարությունից հետո որոշ տեղեկություններ շրջանառվեցին, որ Արայիկ Հարությունյանը դեռ շարունակում է ծառայել հայաստանյան իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ Մեզ պատմեցին, որ Արցախի ԱԱԾ-ն հետևում է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներին և գտնում է արցախցիներին։ Անգամ մի քանի աշխատակից է գործուղվել Հայաստան, ովքեր ամեն օր պարտաճանաչ ներկայանում են բողոքի ակցիաներին և որոնողական աշխատանքներ իրականացնում՝ ցուցարարների շարքերում հայտնաբերելով արցախցիների։ Եթե հայտնաբերում են, որ ակցիաներին մասնակցում են Արցախի պետական աշխատողներ, սպառնում են զրկել աշխատանքից։

Փաստացի այս օրերին Արցախն ինֆորմացիոն բլոկադայի մեջ է, նախագահի խոսնակի հետ կապ հաստատելը դարձել է անհնարին։ Հետաքրքիր է՝ Վիտալի Բալասանյանը, որպես նախագահին կից կառույցի ղեկավար, տեղյա՞կ է այս ամենից, համաձա՞յն է դրա հետ, թե՞ Արայիկ Հարությունյանը մի ձեռքով համաձայնել է նրա՝ Արցախը փրկելու ճանապարհային քարտեզով առաջ շարժվելուն, մյուս կողմից ծածուկ իր գործերն է առաջ տանում՝ չհրաժարվելով Նիկոլ Փաշինյանից։ Պատահական չէ, որ որոշ շրջանակներ խորհուրդ են տալիս դեռ չշտապել Բալասանյանի նշանակումով ոգևորվելու կամ հիասթափվելու հարցում, ժամանակը ցույց կտա՝ նա կկարողանա՞ դառնալ Արցախի, դե ֆակտո, ղեկավարը, թե՞ Արայիկ Հարությունյանը նրան կառավարություն բերելով՝ լարումն Արցախում կթուլացնի և իր իշխանությունն ամրապնդելուց հետո Բալասանյանին ցտեսություն կասի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular