ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթական ոլորտին չի կարելի հին և անպտուղ մեթոդներով վերաբերվել. Սերոբ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակում կրթության կազմակերպման խնդիրներին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ կրթություն ապահովելու ողջ բեռը դրվել է ուսուցիչների վրա: Եվ ստացվում է, որ ուսուցիչներն առանց լրացուցիչ եկամուտների՝ համավարակով պայմանավորված կրկնակի աշխատանք են իրականացնում, որը բնականաբար չի կարող արդյունավետ լինել:

 «Մեզ մոտ ամեն ինչ վերջին օղակից են սկսում իրականացնել, մինչդեռ կարելի է գտնել կրթական համակարգի այն կետը, որը բարելավելու դեպքում շղթայական ռեակցիայի շնորհիվ կօգնի բարելավել մնացած օղակները: Դա նախադպրոցական կրթական համակարգն է, որը պետք է լուրջ բարեփոխումների հանգեցնել»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Հայաստանը լինելով փակ հասարակություն ունեցող երկիր, դժվար է նորարարական գաղափարներն ընդունում, ինչը խնդիր է՝ համոզված է փորձագետը: Ըստ նրա՝ շատ կարևոր է մեծահասակաների կրթության հարցը ևս օրակարգ բերելը, ինչը նաև կազդի կրթության միջավայրը ընտանիք տեղափոխելու և ընտանիքում շղթայական ռեակցիա առաջացնելու համար:

 Խոսելով բուհական նոր կրթական համակարգի օրենքի մասին, նա նշեց, որ իր համար անընդունելի է օրենքներն առանց հանրային քննարկման ընդունելու երևույթը: Սա անվստահության մթնոլորտ է առաջացնում ԿԳՄՍ նախարարության հանդեպ, ինչը ևս ազդում է կրթության մթնոլորտի բարելավման վրա: Ըստ Խաչատրյանի հարկավոր է փոխել հին մոտեցումները և կրթական բարեփոխումներին շատ լուրջ վերաբերվել, քանի որ այդտեղից է սկսվում ապագայի կառուցումը:

Հայարփի  Եղիկյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular