ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր համայնքների ղեկավարները խիզախություն կունենան միանալ Սյունիքի միասնական պահանջին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի բոլոր համայնքները հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով: Դժվար չէ կռահել, թե ինչու այս ձևակերպված պահանջը առաջինը հնչեց հենց Սյունիքից: Մարզը Նիկոլ Փաշինյանի մեկ գրչի հարվածով դարձել է սահմանամերձ և ով, եթե ոչ այս մարզի բնակիչները և ղեկավարները պետք է հատկապես սուր կերպով զգան վտանգները: Սյունիքը, ըստ էության, մեսիջ է հղում մյուս համայնքներին և հետաքրքիր է, թե ովքեր կլինեն ՀՀ այն համայնքապետերը, որոնք խիզախություն կունենան միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Մի բան ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի թիմը այդպես էլ հեղափոխությունը մարզեր չարտահանեց, թեև խոստացել էր: Վերջին երկու տարիների ընթացքում ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի քաղաքական ուժը որպես կանոն պարտություն է կրել: Բոլորն էլ քաջ հիշում են մարտին ԱՅՈ-ի քարոզարշավը և այն, թե որքան սակավաթիվ էին Փաշինյանի կողմնակիցները մարզերի հրապարակներում: Բանն այն է, որ մարզերը այսօր չէ և նույնիսկ երեկ չէ, որ մերժել են Փաշինյանին և իր թիմին, դա տեղի է ունեցել այն պահին, երբ ՀՀ մարզերի բնակիչները հասկացել են, որ հեղափոխությունը իրենց կյանքը որակապես չի փոխել: Փաշինյանի նշանակած մարզպետները, թաթախվելով սկանդալների մեջ, այդպես էլ չկարողացան իրենց մարզում դառնալ լիդերներ, հարգված գործիչներ, նրանց կալիբրը այդպես էլ չաճեց: Արդյունքում  մարզերի կողմից Փաշինյանի և իր թիմի դե–ֆակտո մերժումը այսօր պարզապես դառնում է դե-յուրե մերժում…

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular