ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզերի մի շարք գյուղերի եւ քաղաքների ղեկավարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզերի մի շարք գյուղերի եւ քաղաքների ղեկավարներ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, Արարատի գյւողապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշենի գյուղապետ Արտակ Գրիգորյան, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,- հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով են հանդես եկել Կոտայիք մարզի Աբովյան, չարենցավան քաղաքի քաղաքապետն ու ավագանին եւ Քասախ համայնքի ղեկավարն ու ավագանին: Հրաժարականի կոչ են արել նաեւ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular