ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 783 զինծառայող: Ավելի քան 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած: Հոսպիտալներում բուժում է ստանում 1245 զինծառայող:

Հիշեցնենք՝ մինչ օրս ադրբեջանական կողմը չէր հրապարակում պատերազմում իր ռազմական կորուստները, այդ թվում՝ զոհված զինծառայողների թիվը, պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Անկախ լրատվական միջոցները դեռևս չեն հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշված տվյալները: Սակայն, ադրբեջանական համացանցի տիրույթում պտտվում են տարբեր թվեր՝ 9000-ից մինչև 12 000 զոհի մասին խոսակցություններ:

Պարզ է, որ Ադրբեջանը նման պաշտոնական թվեր չի ներկայացնի, եթե իսկապես զոհերի թիվը՝ 9-12 հազար է: Ալիևի խորամանկությունը բավարարում է, որպեսզի նա ցույց տա թվեր հայկական պաշտոնական թվերին մոտ, որպեսզի պահպանի իր երկրի «հաղթական» կեցվածքը:

Սա հստակ է: Այլապես, պատերազմի ողջ ընթացքում ինչո՞ւ էր Ադրբեջանը հրաժարվում հրապարակել իր կորուստների մասին թիվն, իսկ այժմ էլ հրապարակած թիվը մոտ է հայկական կողմի մարդկային կորուստներին։

Փաստը մնում է փաստ. Ադրբեջանի հրապարակած թիվը հեռու է իրականությունից և Ադրբեջանի իշխանությունը սկսեց ընդունել կորուստները։ Եվ ի դեպ, դրանք այն կորուստների թվերն են, որոնք հնարավորություն է եղել նույնականացնելու։

Մյուս կողմից կան շատ ավելի կարևոր հանգամանքներ: Պատերազմը տևել է 44 օր: Ադրբեջանը վարել է հարձակվողական գործողություններ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ունենա առնվազը կրկնակի ավել կորուստներ՝ զուտ ռազմական պրակտիկայից ելնելով. Հարձակվողի կորուստները միշտ ավելին են լինում:
Այլ հարց է, թե կեղծ թվերը Ալիևին որքան կհաջողվի փակ պահել:

Այնպես որ, ադրբեջանական համացանցում պտտվող խոսակցությունները, որ ունեն 9-12 հազար կորուստ՝ խիստ հավանական է:

Մեկ այլ հանգամանք ևս. պաշտոնական թվերով հանդերձ մի անհերքելի իրողություն է փաստել, որ 44 օրվա դաժան պատերազմում, ուժերի անհավասարության պայմաններում՝ սիրիացի վարձկանների, թուրքական ու իսրայելական չորրորդ-հինգերորդ սերնդի ժամանակակից զինտեխնիկայի ու ԱԹՍ-ների առկայությամբ անգամ ադրբեջանական կողմն այդքան զոհ ունի՝ թեկուզ պաշտոնական թվերով:

Հայկական բանակն, ակնհայտ է, որ նույնիսկ ուժերի անհավասար պայմաններում տվել է արժանի հակահարված թշնամում, ու սա աշխարհը, նախևառաջ Ռուսաստանն ու Թուրքիան քաջ գիտակցում են: Այս մասշտաբի պատերազմում 44 օր դիմադրելը, դա իսկապես, անհավանական է:

Մետաքսյա Շալունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular