ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 7-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկու երկրների արտգործնախարարների  բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության,ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների  համաձայնեցման հարցերի լայն  շրջանակը:Այս մասին ասվում է  ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Տեղի կունենա կարծիքների բովանդակային փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և Հայաստանի արտգործնախարարության 2020-2021 թվականների խորհրդատվությունների ծրագրի իրականացումը:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի  Նախագահի, ՀՀ Վարչապետի և ՌԴ Նախագահի միջև այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական կատարման  քննարկումը:

Հումանիտար օգնության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը  կքննարկվի,  այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երեւան և Բաքու կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Կողմերը կանդրադառնան  Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի այս տարվա նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն ձևավորված Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքներին, որում  ներգրավված են Ռուսաստանի դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ:

«Այցը կդառնա ռուս-հայկական հարուստ քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կենտրոնացած է մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը ՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում՝հաշվի առնելով ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում ծագած նոր իրողությունները:

Շարունակվում են նաև միջգերատեսչական ակտիվ շփումները, ինչը փոխշահավետ հնարավորություն է տալիս լուծելու համագործակցության հրատապ խնդիրները: Իրականացվում է միջխորհրդարանական համագործակցություն»,-մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular