ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շարունակում ռազմատեխնիկա ուղարկել Իդլիբ. սիրիական դիտորդական կենտրոնը ևս 15 մեքենայից բաղկացած շարասյուն է նկատել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) արձանագրել է թուրքական զինված ուժերի ևս մեկ ռազմական շարասյան մուտքը Սիրիա «Քաֆր Լուսին» անցակետով, որտեղից մեքենաներն ուղևորվում են Իդլիբ:

Ինչպես հաղորդում է դիտորդական կենտրոնը, ռազմական շարասյունը բաղկացած է եղել 15 տրանսպորտային միջոցից, որոն ռազմական և տեխնիկական նշանակության սարքավորումներ են տեղափոխել՝ շարժվելով դեպի Իդլիբի «ապա-էսկալացիոն գոտի»:

Իդլիբում հրադադարի ռեժիմ հաստատելու և ռուս-թուրքական համատեղ վերահսկողություն իրականացնելու մասին պայմանավորվածության (2018 թվականի սեպտեմբերի 17) ձեռքբերումից հետո Սիրիայի տարածք ժամանած թուրքական ռազմական տրանսպորտային միջոցների թիվը հասել է 7560-ի: Բացի այդ, Սիրիայում հազարավոր թուրք զինվորներ են տեղակայվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը տեղեկացրել էր, որ թուրքական մոտ 25 ռազմական մեքենա է մուտք գործել Սիրիա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular