ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը ոչ թե միֆերի առկայությունն է, այլ դրանց չափաբաժինը. Զոհրաբ Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմաբան Զոհրաբ Գևորգյանն անդրադառնալով, արցախյան ազատագրական պայքարին, նշում է, որ դեռ մինչև վերջ պարզաբանված չէ, թե ինչու 30 տարի առաջ սկսված «միացում» կարգախոսը դարձավ «անկախություն»: Նրա կարծիքով այստեղ կան բազմաթիվ կնճռոտ հարցեր, որոնք դեռևս պետք է մեկնաբանվեն:

«Հասարակությունը պետք է իրողություններին նայի տրամաբանական, այլ ոչ թե միֆերի տեսանկյունից: Եվ կարևորը ոչ թե միֆերի առկայությունն է, այլ դրանց չափաբաժինը: Եվ անցած տարիների ընթացքում կատարված գործողությունների վերլուծությունը տպավորություն է ստեղծում, որ ի սկզբանե Հայաստանի ապագայի սցենարը գրվել է ինչ-որ մի տեղ և ոչ թե հայ իրականության կողմից և տեսանկյունից: Ուստի այս ամենի պատասխանները ստանալու համար պետք է ուսումնասիրեն անցած 30 տարիները»,- ասաց Զ. Գևորգյանը:

Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարության մասին՝ նրա դիտակմամբ իշխանության եկած ուժի մասին կարելի է կարծիք կազմել՝ փոքր դրվագներին ուշադրություն դարձնելով: Եվ երբ հայտարարում են, որ «իզմ»-երին չեն հետևում, դա նշանակում էր, որ ուշադրություն չի դարձվելու չափելի երևույթների վրա, ինչը, թերևս, թույլ չի տալու հասարակության մեջ տեղի ունեցող տրանսֆորացիաները տեսնել և գնահատել:

«Սովորաբար պետք է կանխատեսելի լինի, թե առաջիկա մի քանի տարում իշխանություններն ինչ ուղղությամբ են առաջ շարժվելու: Որը, ցավոք, մենք չունեցանք: Եվ այս առումով ամեն ինչ նման է ռուսական իրականությանը, որտեղ, կարծես, չկան հստակ ուղղություններ: Հասկանալի չէ նաև, թե կառավարող վերնախավը ազգայի՞ն է, լիբերա՞լ է, պահպանողակա՞ն է, թե՞ մեկ այլ ուղղվածություն ունի: Ռուսաստանում այսօր անգամ բիզնես շահերը և ռազմական էլիտայի շահերն են խառնվել և այնտեղ այլևս չկա հստակություն ապագայի հանդեպ: Կա ընդամենը բիզնես շահ, որը գնալով խորանալու է»,- ասաց Զ. Գևորգյանը:

Դիանա Մեսրոպյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular