ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատերազմը դիմավորեց որպես Փոքր Ուժ (Տերություն), բայց ավարտեց որպես Թույլ Պետություն` պետությունների հանրության մեջ դասակարգային կորուստ գրանցելով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի օգնական Էդուրադ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Աշխարհի ուժային կենտրոնների համար Հայաստանը տարածաշրջանային գործոն էր Արցախով։
Այլ կերպ ասած` Հայաստանն արժեք էր ներկայացնում ամուր բանակի, Արցախի ու տարածաշրջանում ռազմավարական դիրքի համատեքստում, իր` մինչև սեպտեմբեր 27ի վերահսկող սահմանների փաստացի կոնֆիգուրացիայով։ Անիախությույից ի վեր Կովկասում անվտանգային միջավայրի գործոն֊բաղադրիչ։
Փոքր պետություն, որն ի տարբերություն բազմաթիվ այլ փոքր պետությունների (թույլ պետությունների) ունակ էր պաշտպանել և լուծել իր ազգային շահերը` հենվելով ռազմական ուժի (կիրառման, կամ կիրառման սպառնալիքի) վրա` որպես միկրոռեգիոնալ ռազմա֊քաղաքական գործոն։
Եթե գիտական տերմինաբանությամբ ձևակերպենք, ապա Հայաստանը պատերազմը դիմավորեց որպես Փոքր Ուժ (Տերություն) ֊ Small Power, բայց ավարտեց որպես Թույլ Պետություն (Weak State)` պետությունների հանրության մեջ դասակարգային կորուստ գրանցելով։
Պետք է խելք֊խելքի տանք, հասկանանք, թե որն է Հայոց Պետականության շահն ու հեռահար նպատակը։ Կառուցենք պետությունը նորովի, նոր արժեհամակարգի ու առաքելության վրա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular