ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Ղարբաղում օգտագործեց «նոր խելացի մոտեցում. New York Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
chto-proishodit.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքները շարունակում են վերլուծել ամբողջ աշխարհի քաղաքագետները: Անտոն Տրոյանովսկին և Կառլոտա Գոլը ամերիկյան The New York Times թերթի իրենց հոդվածում գրում են, որ վերջին հակամարտության ամենաանսպասելի արդյունքն այն էր, որ Ռուսաստանը, որը սովորաբար հանդես է գալիս որպես առճակատումների սադրիչ, Կովկասում հանկարծ փորձարկեց խաղաղարարի դերը:
 
Վերլուծաբանները վստահ են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործել է «նոր խելացի մոտեցում»: Դրա էությունը «երկաթե բռունցքի» ավանդական մարտավարությունից հրաժարվելն է: Նման «երկաթե բռունցքի», ըստ հեղինակների, փորձարկվել է Մոսկվայի կողմից Վրաստանում և Ուկրաինայում, որի արդյունքում, Ռուսաստանը ստացել է երկու անհաշտ թշնամի:
Ակնհայտ է, որ Կրեմլում «երկաթե բռունցքի» մարտավարությունը դադարել է ժողովրդականություն վայելել: Այնտեղ ավելի ու ավելի շատ են սկսել դիմել «փափուկ ուժի և թաքնված ռազմական սպառնալիքի» հմուտ խառնուրդին:
 
Ռուսաստանի նախագահը, օգտվելով պահից, օգտագործել է իր հնարքը այն ժամանակ, երբ Հայաստանն արդեն կորցրել էր Արցախի մեծ մասը, և հենց այդ ժամանակ էլ վերջնագիր է ներկայացրել Ալիևին, որ ուժ կկիրառի, եթե հրադադարը չստորագրվի: Բացի այդ, Բաքուն ինքն է Ռուսաստանին հաղթաթուղթ տվել՝ պատահաբար խոցելով ռուսական ուղղաթիռը, որն էլ եղել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հերթական լծակը: Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանի ամրապնդումը Ռուսաստանի ազդեցության ոլորտում և Ադրբեջանի վրա Մոսկվայի ազդեցության ընդլայնումը Ղարաբաղում Պուտինի գործողության հիմնական արդյունքներն են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular