ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխին ամպեր են կուտակվել, բայց նա չի ցանկանում դա տեսնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
kadara.ru-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդի ընտրությունը չի կարելի կասկածի տակ դնել։ Թող Փաշինյանը չծուլանա և նայի իր ելույթի մեկնաբանությունները: Իսկ դրանք հստակ ցույց են տալիս, թե մարդիկ ինչ են մտածում նրա և նրա կառավարության մասին: Հայհոյանք ու անեծք: Փաշինյանը ամբողջությամբ կտրված է իրականությունից: Նա այլևս իրավունք չունի ղեկավարել երկիրը, առավել ևս շարունակել բանակցային գործընթացը: Այն անձի խոսքը, որը ներկայումս զբաղեցնում է Հայաստանի վարչապետի աթոռը, կարելի է ամփոփվել երեք պոստուլատներում.
- Բոլորը, բացարձակապես բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանը։
- Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան շրջանի բոլոր քայլերը ճիշտ էին, բայց Հայաստանը պարտվեց պատերազմում, քանի որ միայն Նիկոլ Փաշինյանն է խելացի, մնացածը բոլորը հիմար են։
-Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ... մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից:
Այն զգացողությունն է, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո, նրա հակառակորդների թիվը շատ անգամ ավելի կլինի, նույնիսկ նրանք, որոնք կասկածում էին, արդեն հասկանում են, թե ինչ վտանգավոր ու անկառավարելի մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular