ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը եւ Պորոշենկոն վերստին ընդգծել են Մինսկի համաձայնությունների կարեւորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորումը եւ հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացումը հանրապետությունում: Այդ մասին, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ղեկավարները հայտարարեցին Մինսկի համաձայնություններին՝ որպես Դոնբասի հակամարտության կարգավորման եւ Ուկրաինայի արեւելքում երկրի իշխանության վերականգնման համար միակ գոյություն ունեցող հիմքին, իրենց վճռական աջակցության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Բայդենը Պորոշենկոյին շնորհավորել Է Էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրման կապակցությամբ, ինչը «կարեւոր քայլ առաջ Է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի պայքարում»:

Նաեւ Բայդենը եւ Պորոշենկոն հավաստել են եվրոպական Էներգաանվտանգության ամրապնդման կարեւորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular