ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հակադարձել է Ղարաբաղում Թուրքիայի պլաններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
news.rambler.ru-ն գրում է, որ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Բաքուն մերժել է Ղարաբաղում սիրիացի վարձկաններին վերաբնակեցնելու Թուրքիայի առաջարկը:
«SOHR–ին հավաստի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների նոր կազմավորումները Ադրբեջանից վերադառնում են Սիրիա, քանի որ նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի ջանքերը հաջողության չեն հասել: Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է այդ վարձկաններին բնակեցնել Լեռնային Ղարաբաղում կամ այլ շրջաններում»,- հայտնում է դիտարանը:
 
Ավելի վաղ «Աֆրին-Սիրիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր Ղարաբաղը «սիրիական» դարձնելու Անկարայի գաղափարի մասին: Հրատարակության խոսքով Թուրքիան ցանկանում էր Արցախում զանգվածաբար վերաբնակեցնել բեդվին ընտանիքները Հալեպից և Հոմսի նահանգներից:
SOHR–ի գնահատականներով ավելի քան 2,5 հազար վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել Ղարաբաղ, որոնցից սպանվել է 541-ը: Ավելի քան 800 զինյալ ներկայումս մնում են տարածաշրջանում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular