ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպելու ենք Վազգեն Մանուկյանի հետ, կա նման նախաձեռնություն․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կոնսուլտացիաներ ենք ունեցել 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ, և մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշել են առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, և մենք էլ իրազեկել ենք, որ մենք՝ որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, և հետևաբար ունենք վարչապետի թեկնածու։ Դրանից հետո հարգանքով իրարից բաժանվել ենք»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե, բնականաբար, հանդիպելու են Վազգեն Մանուկյանի հետ։

«Կա նման նախաձեռնություն, պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք, ես կարծում եմ, որ որևէ ձևով, առումով մենք չպետք է ասենք՝ ամենաճիշտը իմն է, պետք է այսպես անեմ, այլապես չի ստացվի միասնական որևէ որոշում, որևէ շարժում, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի հետ, հետևաբար, երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular