ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան վճարել Է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան ՌԴ-ին վճարել Է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Մենք ամբողջությամբ կատարել ենք պարտավորագիրը, այն փակվել Է, իսկ դա նշանակում Է, որ մենք բեռնառաքել ենք և ստացել բոլոր միջոցները»,-Չեմեզովը հայտարարել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:

Նա հայտարարել Է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:

«Այդ պարտավորագիրը բացառիկ Էր, որովհետև այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաև այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,-ասել Է Չեմեզովը:

«Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ն առաջվա պես Անկարայից որոշումների Է սպասում C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ:

«Այժմ գնդակը Թուրքիայի կողմում Է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից: «ՌոսօբորոնԷքսպորտը» գտնվում Է թուրքական կողմի հետ մշտական շփման մեջ և քննարկում հետագա համագործակցությունը»,-ասել Է Չեմեզովը:

«Մենք քննարկում ենք նաև բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի Է արտադրել նրանց մոտ: ՉԷ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա Է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական Է»,-հավելել Է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular