ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԼՂ հակամարտությունը դուրս է գալիս թեժ փուլից». Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դուրս է գալիս թեժ փուլից. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը դադարեցրել է պատերազմը: Այս մասին իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ բանակցությունները սկսելուց առաջ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ուրախ են, որ Այվազյանը նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Ռուսաստան:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված համատեղ հայտարարության կարևորությունը, որը բոլորը ստիպված են ճանաչել այսօր,  դադարեցրել է պատերազմը և ապահովել է պայմանավորվածությունները, որոնք թույլ են տալիս և փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ սեփական օջախներ, ապահովել է նաև տնտեսության վերականգնման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների իրականացումը, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը»,-նշել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular