ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ԼՂ-ից հետո ակտիվացրել է Եփրատից դեպի արևելք քրդական կազմավորումների դեմ գործողությունները․ լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի զինված ուժերը դաշնակից գրոհայինների հետ Սիրիայի Հասաքեի նահանգի Աբու Ռասինի շրջանում հուժկու հարձակում են իրականացրել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է EADaily-ն։

Al-Masdar News գործակալության աղբյուրների տվյալներով` թուրքական բանակը և նրա կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակը, որը բաղկացած է իսլամիստ գրոհայինների տարբեր խմբավորումնրից, դեկտեմբերի 6-ի երեկոյան «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դիրքերին  զանգվածային հրթիռահրետանային հարված են հասցրել:

Նշվում է, որ հարձակումն ուղղված է եղել ոչ միայն քուրդ զինյալների, այլև Աբու Ռասինի շրջանի խաղաղ բնակիչների դեմ: Թուրքական բանակն ու նրա դաշնակից գրոհայինները շարունակում են Եփրատից արևելք քաոս ստեղծել, արձանագրել են Al-Masdar News-ի զրուցակիցները:

Զուգահեռաբար թուրքական ուժերը Ռաքքա և Հալեպ նահանգներում գրոհել է քուրդ աշխարհազորի դիրքերը։

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից և սիրիացի վարձկանների վերադարձից հետո թուրքական բանակը ակտիվացրել է Եփրատից դեպի արևելք քրդական կազմավորումների դեմ գործողությունները, նշում է պարբերականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular