ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում էլիտար «Ղոդս» ստորաբաժանման բարձրաստիճան գեներալ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղոդս» ստորաբաժանման բարձրաստիճան գեներալներից մեկը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը` հղում տալով իրանական պետական լրատվամիջոցներին:

Բրիգադային գեներալ Աբդոլրասոլ Օսթովարը, որը նախկինում ծառայել է որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, սեպտեմբերին Իրաքում «խորհրդատվական առաքելություն» կատարելու ժամանակ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են պետական լրատվամիջոցները: Իրանում պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները օգտագործում են «խորհրդատվական առաքելություն» տերմինը՝  նկարագրելու համար Իրանի ռազմական ներկայությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը և Սիրիան:

Օսթովարը կոմայի մեջ էր ավելի քան երկու ամիս. նա մահացել է կիրակի օրը՝ Թեհրանի հիվանդանոցներից մեկում, հայտնում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը:

Օսթովարը կռվել էր Սիրիայում և Իրաքում, «Ղոդս» ջոկատի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular