ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով Covid-19-ի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին». Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհատույց եղանակով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երկկողմ ձևաչափում Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով մեր հայ բարեկամներին տրամադրել մոբիլ կենսաբանական լաբորատորիաներ, թեստավորման համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա: Երևանը համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի օգտագործման հարցում»,- ասել է Լավրովը:

Նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձնել է իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular