ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ պետականությունը ջախջախելու գնով է պետք հարցերը լուծել. Վարդան Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Մինչև երեքշաբթի ժամը 12.00-ն ընդդիմադիր ուժերը վերջնաժամկետ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար: Ժամեր անց պարզ կդառնա, թե արդյո՞ք ընդդիմադիր դաշինքի պահանջը կբավարարի Փաշինյանը, թե՞ ոչ: Եթե՝ ոչ, ապա ինչպես խոստացել են ընդդիմադիրները երկրում կսկսվեն բողոքի ցույցեր և անհնազանդության ակցիաներ:

 Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով, Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, սակայն, դա չի կարելի անել սուր անկյուններ ստեղծելով, քանի որ այդ պարագայում չի բացառվում անխոհեմ որևէ քայլ տեղի ունենա, որը կարող է հերթական անգամ իր բացասական հետևանքներն ունենալ երկրի համար:

 «Ցավոք, մեր հասարակությունը քաղաքական ուժերին դասակարգում է փրկիչների և դավաճանների, ինչը խոսում է այն մասին, որ մենք ունենալով պետականություն չենք կարողանում պայքարի քաղաքակիրթ տարբերակ ընտրել: Ամեն ինչ տեսնում ենք սևերի և սպիտակների դաշտում, ինչը վտանգավոր է: Բոլոր երկրներում էլ տեղի են ունենում քաղաքական պայքարներ, բայց հակառակորդ գործիչներից յուրաքանչյուրի մտքում գերակա է երկրի շահը: Մենք մեր պետության պետականությունը վտանգելու իրավունք չունենք: Այն, որ պետք է իրավիճակը շտկվի, միանշանակ է, բայց չեմ կարծում, որ պետականությունը ջախջախելու գնով է պետք հարցերը լուծել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հարությունյանը:

 Իրավապաշտպանի դիտարկմամբ բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը ոսկոր է Մեծ Թուրանի իրագործման ճանապարհին և ցանկացած ցնցում, նպաստում է, որ օտարը ևս մեկ քայլով մոտենա իր ծրագրի իրագործմանը:

 «Մենք պետք է կարողանանք հզորացնել մեր երկիրը, որպեսզի մեր հարցերը կարողանանք միջազգային հարթակներում ավելի ամուր դիրքերից հանդես գալով բարձրացնենք: Հակառակ դեպքում, մենք կշարունակենք մնալ աղքատ բարեկանի կարգավիճակում»,- ասաց Վ. Հարությունյանը:

Վարդուհի  Եգիգարյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular