ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական եւ մեդիա փորձագետների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական եւ մեդիա  փորձագետների հետ։ Այս մասին հայտնում է Հայրենիքի Փրկության Շարժումը։

«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական եւ մեդիա  փորձագետների հետ։

Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունից մինչեւ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, ներքաղաքական ճգնաժամ, հասարակական լարվածություն, անգամ սոցիալական ցանցերում անվերահսկելի տեղեկատվական եւ քարոզչական գրոհներ կամ այլ կերպ ասած՝ ֆեյքային պատերազմներ․ ահա այս հարցերի շուրջ է ծավալվել  բաց եւ անկեղծ զրույց Վազգեն Մանուկյանի հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ներկայացրել Շարժման վարչապետի թեկնածուին, լսել նրա տեսակետերն ու պատկերացումները ծանրագույն այս ժամանակաշրջանում ստեղծված խնդիրները հաղթահարելու հնարավորությունների, մեր պետության ապագայի վերաբերյալ, առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։

Վազգեն Մանուկյանի հետ այս ձեւաչափով հանդիպումները շարունակական են լինելու»,- գրում է Հայրենիքի Փրկության Շարժումը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular