ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուլղարիա՝ Ուսանողի օր, Հյուսիսային Մակեդենիա՝ Ուսանողի օր, Ռումինիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Սահմանադրության օր, Ֆինլանդիա՝ Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1496 – վախճանվել է նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։

1810 - Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը։

1895 - Կովկասի փոխարքան կարգադրել է հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

1918 - Թիֆլիսում լույս է տեսել հայերենով «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը։

1919 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը։

1941 – ծնվել է թարգմանիչ Վազգեն Ամարյանը։

1955 – ծնվել է արձակագիր Լևոն Խեչոյանը։

1960 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանը։

1970 – վախճանվել է խորհրդահայ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը։

1991 - նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ ԱՊՀ-ն։

2005 - հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել: 

2006 - ՀՀԿ-ական Արամ Քոչարյանը նշանակվել է Լոռու, իսկ անկուսակցական Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետ:

2007 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ խստորեն քննադատել է երկրի իշխանություններին և պատասխանել նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքներին:

2009 - շնչառական վիրուսային հիվանդությունների պատճառով դպրոցներում դադարեցվել են դասերը համաձայն Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի։

2010 - Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել:

2015 - ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը, շուրջ 180 անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, հետպատերազմական ընթացքում առաջին անգամ հայկական հենակետերը արկակոծել է տանկերով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 65 – ծնվել է հին հռոմեացի նշանավոր գրող Հորացիուսը։

1723 – ծնվել է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ Փոլ Անրի Հոլբախը, որը համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը։

1863 — չիլիական Լա-Կամպանա եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։

1903 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Հերբերտ Սփենսերը։

1922 – ծնվել է գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռԼյուսյեն Ֆրոյդը։

1930 – ծնվել է ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մաքսիմիլիան Շելլը։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականները առաջին անգամ հրեաների ոչնչացման համար օգտագործել են թունավոր գազեր։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները ներխուժել են Թաիլանդ, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հոնգկոկ։

1955 — Հաստատվել է ԵԽԽՎ-ի դրոշը, որը ներկայիս Եվրոմիության դրոշն է։

1980 – վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը։

1987 — «Ֆիլադելֆիա Ֆլեյերզ»-ի դարպասապահ Ռոն Հեկստոլը դարձել է առաջին դարպասապահը, որը գոլ է խփել հոկեյի Ազգային լիգայի խաղերում։

1987 — Վաշինգտոնում Միխաիլ Գարբաչովը և Ռոնալդ Ռեյգանը ստորագրել են միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր։

1991 - Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։

1999 — Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մասին ստեղծման համաձայնագիր։

2005 - Չինաստանում ավարտվել է շոգու ուժի օգտագործումը, Ցզիտունյան երկաթուղում գծերից հանվել են բոլոր շոգեքարշերը։

2013 — ուկրաինական Եվրոմայդանի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ակտիվիստները Կիևում պատվանդանից հանել և ջարդել են Լենինի արձանը, Ուկրաինայում սկսվել է լենինաթափը։

2019 - վախճանվել է ամերիկացի ռեփեր Ջուիս Վրդը, որը հիմնականում երգել է էմո-ռեպ ենթաժանրի երգեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular