ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամյանը բացատրել է, թե ինչու նախկինում հանդես չի եկել Հայաստանի հավաքականի կազմում

ՍՊՈՐՏ

sport-express.ru-ն գրում է, որ «Ռոստով» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը բացատրել է, թե ինչու է որոշել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած այն բանին, որ մեծացել է Ռուսաստանում: Ըստ նրա` ազգային հավաքականը առաջ էլ է իրեն հրավիրել, որը ինքը չի թաքցնում, և հավանաբար բոլորը դա գիտեն: Ինքը չի գնացել հավաքական, քանի որ դեռ լիարժեք կազմավորված ֆուտբոլիստ չի եղել: Բացի այդ, եղել է լեգեոներների հին սահմանափակումը, և երբ խաղացողը գնում էր ազգային հավաքական, ավտոմատ կերպով դառնում էր լեգեոներ և կորցնում է տեղը թիմում: Եթե ֆուտբոլիստը լեգեոներ է, ապա պետք է ինչքան հարկավոր է մեկ կամ երկու գլուխ ուժեղ լինել մնացածներից: Այն ժամանակ ինքը հասկացել էր, որ եթե գնա հավաքական, ապա կկորցնի տեղը թիմում:

Իսկ հիմա, երբ տարիների ընթացքում ինքը ավելի ուժեղ խաղացող է դարձել և սկսել է որոշակի մակարդակ ցուցադրել, գումարած այն, որ Ռուսաստանում հայերը դադարել են համարվել լեգեոներներ, դեպի Հայաստանի հավաքական տանող ճանապարհը բացվել է, և ինքը անմիջապես ընդունել է հրավերը: Հարցին, որ ինքը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և երբևէ սպասե՞լ է կանչի հիմնական կազմ, Բայրամյանը պատասխանել է, որ Հայաստանը իր պատմական հայրենիքն է, ինքը այնտեղ է ծնվել, բայց Ռուսաստանը համարում է իր մեծ հայրենիքը, քանի որ իր կյանքի բոլոր 28 տարիներն այնտեղ է անց կացրել, այն իր համար օտար երկիր չէ, և եթե հրավեր լինի Ռուսաստանի հավաքականից՝ այդ ժամանակ հնարավոր է ինչ-որ բան քննարկել, բայց հրավեր չկա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular