ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակը լքում է Ղարաբաղի այն տարածքները, որոնք մնացել են Երևանին` համաձայն եռակողմ պայմանագրի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ Բերձորի և Աղավնոյի մի խումբ բնակիչներ Երևանում պահանջում են, որ իշխանությունները հստակ պատասխան տան Բերձորի կարգավիճակի վերաբերյալ`քաղաքը հայկակա՞ն է, թե ոչ:

«Եթե Բերձորը հայկական չէ, նշանակում է, որ Արցախի մնացած մասը սպառնալիքի տակ է և կախված է 8 մետրանոց լայնությամբ ճանապարհից: Եթե Բերձորը Արցախի Հանրապետության տարածք է, ապա անվտանգությունը պետք է երաշխավորվի, ենթակառուցվածքները պետք է աշխատեն, բնակիչները պետք է վերադառնան»,- ասում են նրանք նշելով պաշտոնական հայտարարությունների հակասությունները:

Նրանք նաև հայտնում են, որ ենթակառուցվածքները տարածքում չեն գործում, և վերջին տվյալների համաձայն` ապամոնտաժվում են գազատարներն ու էլեկտրահաղորդման գծերը: Բողոքողները նաև ընդգծում են, որ վտանգավոր է Բերձորում ապրելը, քանի որ հակառակորդը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Բերձորում և Աղավնոյում ներկայումս ադրբեջանական բանակ չկա, բայց մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէ, իսկ ռուս խաղաղապահները երաշխավորում են Լաչինի միջանցքի երթևեկության անվտանգությունը:

Ադրբեջանը սոցիալական ցանցերում արձագանքել է այդ ամենին «Լկտիությունը երկրորդ երջանկությունն է» բառերով. «Այդ մարդիկ հավատում են, որ իրենք իրավունք ունեն Լաչինի և Զաբուխի նկատմամբ, որոնք գրավել էին դեռ 1992 թվականի մայիսին: Լաչինի (7829 ադրբեջանցիներ և քրդեր) և Զաբուխի ամբողջ բնակչությունը վտարվել էր: Ադրբեջանցիների փոխարեն Հայաստանի իշխանությունները այնտեղ բնակաեցրել էին նոր ժամանած հայերին: Եվ հիմա նույն այդ հայերը վրդովված են, և հարց են տալիս, թե որտե՞ղ պետք է ապրեն: Այնտեղ, որտեղ ապրել են մինչ օկուպացիան՝ Երևանում, Սիրիայում, Լիբանանում և գուցե անգամ Բաքվում, իսկ այդ հողերի տերերը՝ ադրբեջանացի-թուրքերը և քրդերը, պետք է վերադառնան Լաչին և Զաբուխ», - ադրբեջանական ակկունտները լի են նման հաղորդագրություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular