ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ քաղաքական հայացքներից՝ պետք է բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք. ՀՀ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողութուններով երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը:

«Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարևոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:

Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք»,-գրել է պաշտպանը:

Թաթոյանը հայտնել է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով:

Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular