Լոռու մարզում ձերբակալել են դեռահաս աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվողին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
Անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից եւ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Քննության նախնական տվյալներով՝ 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։