ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի որ մեր Սյունիքը վտանգված է, ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա. Աննա Մայիլյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ես լավատես եմ, մենք հարություն կառնենք եւ հողերը կվերադարձնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց երգչուհի Աննա Մայիլյանը:

«Ես ունեմ կոնկրետ երկու առաջարկ: Ես միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ, եւ ես դարձել եմ թշնամի իմ սեփական ժողովրդին: Սա փաստ է: Ես նաեւ մտել եմ սեւ ցուցակների մեջ: Մենք պետք է բարձրացնենք մշակույթի գործչի վարկանիշը: Նա պետք է թելադրողի լինի, այլ ոչ թե լինից շատ ցածր եւ չկարողանա պայքարել թուրքամետ մշակույթի դեմ:

Քանի որ մեր Սյունիքը վտանգված է, ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա: Առաջարկում եմ ինչ-որ հետաքրքիր ֆեստիվալի հիմք ունենանք եւ այսօրվանից այնտեղ խոսվի այդ փառատոնի մասին: Թող սկսվի հենց հունվարից:

Երկրորդ առաջարկը. Մենք ունենք մեծ բանակ, ռաբիս ենք ասում, եկեք ասենք թուրքամետ երաժշտության երաժիշտների մեծ բանակ: Մարդիկ  մեղավոր չեն, ծառայում են պահանջարկին: Եկեք մշակույթի գործիչներով, ստեղծել մաստեր կլասի խմբակներ, որտեղ մեր ուրախացնող ռաբիսները վերապրոֆիլացման դասեր կանցնեն հայ ազգային երգի: Հայ ազգային երգը բացարձակ լացակումած չի: Ինչու պետք է խեղճանանք պայքարել մի բանի դեմ, որն ապազգային է, խանգարում է մեր մշակույթին»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular