ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ առանց վերլուծություններ անելու ինչ-ինչ քայլեր անել. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանի դիտարկմամբ թեև երկրում կա քաղաքական ճգնաժամ և արտահերթ ընտրությունների կարիք, սակայն օրենքի շրջանակներից դուրս ցանկացած քայլ, նրա կարծիքով կարող է վտանգավոր լինել երկրի համար: Նրա կարծիքով իրականությունը հասկանալու համար հարկավոր է պատմության դասերից հետևություններ անել, հակառակ դեպքում նույն իրավիճակի առջև մի քանի անգամ կանգնելով կարող ենք կրկին հայտնվել անելանելի իրավիճակում:

 «Այս պատերազմից և այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության աստիճանը տեսնելուց հետո, այս պահին բացի հակաթուրքական կոալիցիաների մասին խոսելը, իմ կարծիքով պետք էր քաղաքական դասեր քաղել: Եվ դա վերաբերում է թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Ներկայիս տուրբուլենտ իրավիճակում, երբ դեռ ոչինչ որոշակի չէ, իմ կարծիքով դեռ վաղ է որևէ տեսակետ հայտնելը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Քոչինյանը:

 Քաղաքագետի կարծիքով վերջին 25 տարվա բանակցությունների ողջ շղթան պետք է օր առաջ բացահայտվեն, որպեսզի մենք կարողանանք հետևություններ անել: Նախ հարկավոր է հասկանալ, թե մենք հետագայում պատրաստվելու ենք ռևանշի՞, թե սկսելու ենք պատրաստվել հավերժական խաղաղության: Մինչև այս ամենի հստակ պատկերացումը չլինի, մենք չենք կարողանալու ապագային միտված քաղաքական տեսլական կառուցել:

 «Այս վերլուծությունն անելու համար մեզ պետք է հասանելի լինեն թե՛ ներսի և թե՛ դրսի տեղեկատվությունները, որպեսզի կարողանանք նաև հետևություններ անել: Հակառակ դեպքում կրկին պատմությունը կարող է կրկնվել, մեզ համար ոչ այնքան հաճելի ելքեր արձանագրելով: Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվելու տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Ուստի , պետք չէ առանց վերլուծություններ անելու ինչ-ինչ քայլեր անել ու հետո կանգնել կոտրած տաշտակի առջև»,- ասաց Ա. Քոչինյանը:

Հասմիկ Բաբայան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular