ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար պետք է բացառապես մեր պետական շահերը լինեն գերակա. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ արտաքին քաղաքական քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է հաշվի առնել նաև հարևան երկրների քայլերը, քանի որ Հայաստանը դատապարտված է զարգանալ ներկայիս հարևանների ու աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում:

 «Քաղաքականության մեջ այս կամ այն երկրից նեղանալը կամ պարփակվելը խնդիրներից դուրս գալու ելք չէ: Հատկապես Հայաստանի նման փոքր պետությունը պետք է իր դիվանագիտական ջանքերը մոբիլիզացնի և կարողանա հարաբերություններ հաստատել գերտերությունների հետ: Իմ կարծիքով պետք է արտաքին քաղաքական բոլոր շեշտադրումները փոխել և նայել դեպի ապագա»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:

 Ամերիկագետի կարծիքով Հայաստանը երկար տարիներ նախաձեռնողական քաղաքականություն չի դրսևորել, իսկ վերջին երկու-երեք տարիներին իրականացված քայլերը շատ քիչ են եղել իրավիճակը փոխելու համար:

 «Իրականում, մենք արտաքին քաղաքականության ռազմավարություն չենք ունեցել, իսկ ունեցած փաստաթղթում Արցախ բառն ընդամենը երկու անգամ է օգտագործվում: Սա պատերազմող պետության համար ոչ նպաստավոր դիրքեր է ենթադրում: Այդ պատճառով էլ այսպիսի ավարտ ունեցանք: Իմ կարծիքով մենք պետք է ռազմավարական մոտեցում ցուցաբերենք բոլոր հարցերին, որպեսզի մեր արտաքին քաղաքականությունը հիմնված լինի պրագմատիզմի վրա, առանց զգացմունքների և հարաբերությունների մեջ անձնական մոտեցումներ ցուցաբերելու: Բացի այդ, մենք չպետք է հարաբերություններ զարգացնենք երրորդ պետությունների հաշվին կամ երրորդ պետությունների շահը հաշվի առնելով: Մեզ համար պետք է բացառապես մեր պետական շահերը լինեն գերակա: Ուստի կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունն ունի շեշտադրումների լուրջ վերանայման կարիք: Պետք է հաշվի առնենք նաև, որ մենք ունենք ռազմավարական դաշնակից, որի այլընտրանք գոյություն չունի: Բացի այդ, ունենք նաև գործընկեր այլ երկրներ, որոնց հետ աշխատանքը ևս շատ կարևոր է»,- ասաց Ս. Սարգսյանը:

Նարինե Հասրաթյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular